«Ինչպես վերացնել 18 տարին չլրացած տղաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր պրակտիկան»․ Հայկ Խանումյան
![]() 794 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 22:54 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակեմ պարտադիր բանակային ծառայությունից խուսափելու նպատակով Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու թեման։ Անցյալ տարի, ծանոթներիցս մեկն ասաց, որ իր տղայի դասարանում 14 տղաների մեջ միայն իր որդին է զինապարտ․ մյուսները հաջողացրել էին մինչև վերջին դասարան հասնելը փոխել քաղաքացիությունը։ Այս հիվանդությունն առավելապես տարածված է Երևանում։ Պաշտոնական թվերով՝ 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8 721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Այս հարցի միակ արդար լուծումը դեռ 2007թ․-ից առաջարկում է գեներալ Սամվել Բաբայանը։ Բարձր վարձատրվող պրոֆեսիոնալ բանակ, պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել մինչև մեկ տարի, պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպել միայն ուսումնական զորամասերում, բացառել պարտադիր զորակոչված 18 տարեկան զինվորի մասնակցությունը մարտական գործողություններին կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելուն։ Սա հնարավորություն կտա վերացնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր պրակտիկան, կուժեղացնի բանակը, անվտանգության զգացողություն կտա հատկապես սահմանամերձ մարզերի բնակիչներին՝ կրճատելով այս մարզերից արտագաղթը, մեծ գումարներ կուղղի սահմանամերձ մարզեր, քանզի բարձր աշխատավարձ ստացող պայմանագրային զինծառայողներն իրենց ծառայությունն իրականացնելու են հիմնականում այս մարզերում»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
