«Ի՞նչ ենք շահում, երբ դպրոցականին ասում ենք՝ Ապրիլի 24-ին թուրքերը հայ ուսուցիչների գլուխը քարերով ջարդել են»․ Գեղամ Նազարյան
![]() 663 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 00:47 «Պետք է սթափվենք, դա նշանակում է՝ մի կողմ դնենք ստախոսությունը, լոպազությունը, կեղծավորությունը և հեքիաթասացությունը։ Օրինակ՝ ստախոսություն ու լոպազություն է այն, որ դու քեզ համոզում ես, թե ի վիճակի ես մի քանի հզոր բանակների գրոհ կասեցնել և ամաչում ես խոհեմաբար ընդունել, խոստովանել՝ իսկ գուցե չկարողանանք, գուցե պատրաստ չենք»,- Հանրայինի եթերում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ այդ ամենը տարածված է ոչ միայն քաղաքականության մեջ, այլ անգամ դպրոցներում։ «Ի՞նչ ենք շահում, երբ առաջին դասարանցուն դպրոցից տուն ենք ուղարկում այն ուղերձով, որ Ապրիլի 24-ն այնպիսի օր է, երբ թուրքերը հայ ուսուցիչների գլուխը քարերով ջարդել են։ Հիմա ես գիտեմ՝ ինձ ասելու են՝ բա երեխեքը չիմանա՞ն, որ Ցեղասպանություն է եղել։ Երեխեքը իմանալու են, որ մեծանան՝ քիչ-քիչ կիմանան, դա թաքցնելու բան չէ, ո՛չ ուրանալու, ո՛չ հերքելու բան է։ Ուղղակի պետք է այնքան գիտակից լինենք, որ երբ որ աշխարհից պահանջում ենք ճանաչել ցեղասպանությունը, աշխարհի ժողովուրդն էլ եթե ցինիկ լինի, կասի՝ հա՛յ ժողովուրդ, դու դեռ չես ընկալել՝ ինչ է Ցեղասպանությունը, եթե ընկալեիր, չէիր պարի այն երաժշտության տակ, որտեղ երգում են, որ «ասկյարները կույս աղջիկներին բռնի տարան»: Տասնամյակներով այդ երգի տակ պարել ենք, դա էլ է հեքիաթասացություն, սուտ․․․ Ու երբ որ դպրոցը մենակ շենքն է, և ներսի պարունակություն գույություն չունի, ու մենք անտարբեր ենք, դա էլ է սուտ ու կեղծիք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
