Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանում իշխանությունը հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանում իշխանությունը հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին»․ Տիգրան Աբրահամյան
174
Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 10:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը Ադրբեջանի պահանջների ներքո փոփոխվող սահմանադրության շրջանակներում կարող է հանգիստ քրեականացնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը, սահմանել, որ իշխանության դիրքորոշումները չկիսելը կամ քննադատելը ծանր հանցագործություն է:
Ավելին, իշխանությունը կարող է սահմանել, որ իշխանության կոնֆորտին հակասող ցանկացած քայլ, խոսք, գործողություն պետությանը լեգիտիմ հիմք է տալիս արձագանքել բռնությամբ:
Հայաստանում բռնապետություն կառուցելու շրջանակներում իշխանությունը ոչ միայն քաղաքական դաշտում, այլ առհասարակ հիմք է դրել «մարտեր առանց կանոնների» սկզբունքին, որտեղ իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները, ծեծվողներն ու բռնության ենթարկվողները բացառապես մեկ ճանապարհ՝ տուժվելու և նստելու»: