ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. շարքերում գժված են․ «Հրապարակ»
![]() 241 Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով և թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են և կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը։ Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ և, իբրև թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որևէ հստակ բան նրան չեն պատասխանել: ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Երեկ Արամ Սարգսյանը փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»: ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերևներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին և թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
