Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պտուղն իր ծառից է ճանաչվում, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ»․ Բագրատ Սրբազան

«Պտուղն իր ծառից է ճանաչվում, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ»․ Բագրատ Սրբազան
245
Երեկ, 11:48

«Առողջ ծառը չի կարող չար պտուղ տվող։ Եվ հակառակը՝ որդնած, անմշակ, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Սա անհամատեղելի է։ Պտուղն իր ծառից է ճանաչվում։ Ծառն էլ դառնում է իր պտղի հայելին»,- ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։ Նա անդրադարձավ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և «Սրբազան պայքար»-ի ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին։
«Թե՛ Վահագն Ալեքսանյանը, թե՛ իր՝ ակվարիումի մասնագետ ղեկավարը, թե՛ մնացած ձայն արձակող ինքնափետուրավորված երևույթները փորձել են տեսանյութով երևացող ակնհայտ ճշմարտությունը իրենց իսկ արժեքին համապատասխան ներկայացնել։ Այս դեպքում էլ են ստում»,- ասաց Սրբազանը՝ ներկայացնելով միջադեպի մանրամասները։ Նրա խոսքով երիտասարդները, ինչպես միշտ, մոտեցել և ներկայացրել են ակցիայի նպատակը՝ չիմանալով ում են մոտենում։ «Չեն իմացել, որ այդ երևույթի մայրն է, այդ պտուղի ծառն է։ Առաջին փորձով մի կերպ փորձել են խաղաղ կերպով ճանապարհել։ Չի հանգստացել, երեկոյան վերադարձել է ձեռնափայտով։ Հարձակվելով, անպարկեշտ վարքագծով ու հայհոյելով՝ փորձել է ինչ-որ բան անել։ Մեր երիտասարդները պահել են պարկեշտություն, թեպետ նա և իր որդին իրենց վարքագծով ցույց են տվել իրենց իրական պատկերը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի հոր խոսքերը, «թքող մոր թքող որդու»՝ Ալեն Սիմոնյանի պահվածքը և այլն։

«Պտուղն իր ծառից է ճանաչվում, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ»․ Բագրատ Սրբազան