Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որն ունակ է հակազդել անարդարություններին»․ Դանիել Իոաննիսյան

«Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որն ունակ է հակազդել անարդարություններին»․ Դանիել Իոաննիսյան
242
Երեկ, 11:24

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որ հանրային գործչի (տվյալ դեպքում՝ Վահագն Ալեքսանյանի) մոր հասցեին պոդկաստի եթերում հայտնի արտահայտություններ անողներին կարողանա պատժել։
Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որը կոռուպցիոն ֆինանսավորում ունեցող հանրային գործիչների, ԶԼՄ-ների ու բլոգերների փողերի լարը կարողանա կտրի։
Պետք է ունենանք այնպիսի արդարադատական համակարգ, որն ունակ է հակազդել անարդարություններին։
Եթե (քանի դեռ) այդպիսի արդարադատական համակարգ չունենանք, մարդիկ արդարությունը փնտրելու են փողոցում, գողականների մոտ կամ բռունցքներով»։