«2026-ին ընդառաջ ավելի հաճախ ենք լսելու «ՌԴ-ից նախապատրաստվող հեղաշրջման» մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 263 Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ., 11:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Արդեն այսօր պարզ է, որ 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը, եթե իհարկե մինչ այդ չլինի որևէ արտահերթ զարգացում՝ ինչը թերևս քիչ հավանական է, Հայաստանի հանրությանը վերստին հրամցվելու է «հին օրերի երգը»: «Հին օրերի երգը», բայց ցավոք ոչ Մկրտչյան եղբայրների ստեղծագործական տաղանդի ծնունդը, այլ անտաղանդ քաղտեխնոլոգիաների ծնունդը: Խոսքը այն մասին է, որ 2026-ին ընդառաջ Հայաստանի հանրությունն ավելի ու ավելի հաճախ է լսելու «Ռուսաստանից նախապատրաստվող հեղաշրջման» մասին: Սա լինելու է կառավարող ուժի դիրքերի պահպանման առանցքային գործիքներից կամ միջոցներից մեկը: Հնարավոր է, որ հանրությունն արդեն կորցրել է թիվը, թե 2018 թվականից հետո քանի անգամ, կամ գուցե նույնիսկ օրը քանի անգամ է խաղարկվել այս «մանտրան»: Ցավոք, սրա դեռեւս կենսունակությունը խոսում է Հայաստանի հանրային քաղաքական գրագիտության բավականին ցածր մակարդակի մասին: Հարցը բոլորովին այն չէ, որ Ռուսաստանը չունի Հայաստանում ազդեցության հավակնություն: Այդպես ասելը կլիներ ծիծաղելի: Հարցն այն է, որ Ռուսաստանն ունի այդ հավակնությունը իրացնելու ամենատարբեր սցենարներ ու տեխնոլոգիաներ, ոոնք բացարձակապես չունեն «հեղաշրջման» անհրաժեշտություն: Հայ-ռուսական հարաբերությունը անխուսափելիորեն ենթակա է աշխարհակարգային փոփոխություններին: Բայց, հայաստանյան քաղաքական ուժերը, ինչպես ասում են՝ թե «դիմություն», թե ընդդիմություն, կառչած են հայ-ռուսական հարաբերության հին բանաձեւերից, կամ ավելի շուտ՝ դրանցից «կառչած» են պահում հասարակական գիտակցությունը: Որովհետեւ այդպես ավելի հեշտ է երկուստեք դիմակայությամբ խաղալ դրա հետ եւ կառավարել այն, ըստ էության այդպիսով յուրաքանչյուրը աշխատելով իր ընտրազանգվածի վրա: Դա սակայն միայն ներքաղաքական պայքար չէ: Այդ դիմակայության վերին շերտում նաեւ ներռուսական շրջանակներ են: Հայաստանի ներքաղաքական կյանքում ըստ էության այդ շրջանակների պայքարն է, կամ ինչպես ասում են՝ Կրեմլի աշտարակների: Սրա մասին խոսում եմ դեռեւս 2016-17 թվականներից՝ 2017-ի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ցավոք, Հայաստանի հանրությանը 2026-ին ընդառաջ մատուցվելու է նույն «մենյուն»: Սա նշանակում է, որ այդ «մենյուից» հրաժարված հանրային մեծամասնությունը դարձյալ իրեն դնելու է խաղից դուրս: Ինչպես ցույց են տվել սոցհարցումները, խաղն իր ներկայիս տեսքով, կանոններով ու բովանդակությամբ հետաքրքիր է բացառապես «ուլտրասներին», իսկ դրանք որպես կանոն հանրային մեծամասնություն չեն, թե սպորտում, թե քաղաքականության մեջ: Ընդ որում, եթե կայացած քաղաքական համակարգերով եւ ինստիտուտներով երկրներում դա իրերի որոշակի բնականոն դրություն է, Հայաստանի արտառոց պայմաններում, խիստ անբավարար է, եթե հանրային մեծամասնությունը անտարբեր է քաղաքական պրոցեսների հանդեպ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
