Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մամուլում աշխատելը ենթադրում է, որ պետք է լինել նաև խղճի մարտիկ»․ Ռուբեն Մխիթարյան

«Մամուլում աշխատելը ենթադրում է, որ պետք է լինել նաև խղճի մարտիկ»․ Ռուբեն Մխիթարյան
120
Երեկ, 12:36

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Մամուլի ազատության օրն է:
Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը: Իրականում ազատ է տվյալ լրատվամիջոցը, թե ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: ԵՎ վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ:
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, սրբագրողներ, հաղորդավարներ: Ցանկանում եմ, որ ձեր ազատությունը լինի անսահման, և որ միշտ ձեզ առաջնորդի անաչառությունը: Թող երբեք ձեր արած աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի ու համոզմունքների հետ:
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան