Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ընդամենն առաջարկել ենք կատարել ժողովրդին տված իրենց խոստումները»․ Էդգար Ղազարյան

«Ընդամենն առաջարկել ենք կատարել ժողովրդին տված իրենց խոստումները»․ Էդգար Ղազարյան
189
Երեկ, 11:36

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդամենն առաջարկել ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝ կատարել ժողովրդին տված իրենց խոստումները և Սահմանադրությամբ սահմանված՝ իրենց պարտականությունները...
Էլ թիրախավորել, էլ շանտաժ, էլ անհասկանալի նախապայմաններ,... էլ ինչ ասես։
Մենք շարունակելու ենք մեր հետևողական պայքարը, որովհետև դա ազնիվ է, օրինական և տրամաբանական։ Այդ պայքարի գլխավոր շահառուները հենց նրանք են, ովքեր այս փուլում իրենք են փորձում դիմադրություն ցույց տալ։ Բայց դա իրենց չի հաջողվի, որովհետև անվստահության գաղափարը պահանջված է, արդիական և ամեն օր ստանալու է առավել մեծ հանրային աջակցություն»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան