«Ձեր հայտարարությունը սխալ էր, զգուշություն եմ պահանջում»․ Տիգրան Ավինյանը՝ Ռոմիկ Մխիթարյանին
![]() 271 Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 10:18 «Այս սենյակում նստած մարդիկ գործադիր մարմնի անդամներ են։ Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չի»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հայտարարությանը։ «Պարոն Մխիթարյան ջան, ձեր հայտարարությունը սխալ էր, մենք այդ մասին խոսել ենք»,- ասաց Ավինյանը՝ հավելելով․ «Երևանի քաղաքապետարանը, այո, պաշտոններում ունի կուսակցականներ։ Բայց հիշեցնում եմ, հատկապես վարչական ղեկավարներին, դուք բոլորդ քաղաքապետի ներկայացուցիչներն ենք ձեր վարչական շրջաններում, իմ ներկայացուցիչներն եք։ Մենք կուսակցական կարող ենք լինել շատ երկար ժամանակ, բայց ձեր այսօրվա պաշտոնը ծառայություն է Երևան քաղաքին, ծառայությունը պետք է լինի գերակա: Հայտարարություններում մաքսիմալ զգուշություն եմ պահանջում: Երևանի քաղաքապետը չի կարող զուտ միայն կուսակցական կամ գործընկերային տրամաբանությունից ելնել, տարբեր պատճառներով որևէ մեկը կարող է դուրս գալ աշխատանքից և այլ մեկը ընդունվել աշխատանքի, հուսով եմ՝ դուք ինձ հասկացաք»,- ասաց Ավինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
