Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Էս քաղաքում ձեզնից հետո էլ են մարդիկ ապրելու. բոլորին ծեծել չեք հասցնի». Լիլիթ Բլեյան

«Էս քաղաքում ձեզնից հետո էլ են մարդիկ ապրելու. բոլորին ծեծել չեք հասցնի». Լիլիթ Բլեյան
226
Այսօր, 13:06

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ հայտնվել էի երևանյան մի պատշգամբում, որտեղից բացվում էր այսպես կոչված Գլխավոր պողոտայի չկառուցված հատվածներից մեկը։
Չգիտեմ՝ էս հատվածում որպես «հանրային գերակա շահ» ինչ են պատրաստվում կառուցել, ովքեր ինչ տարածքներ են գնել ու ինչ նախագծեր են արդեն գծել, բայց միակ բանը, որ էս տեսարանին նայելով մտքովս անցնում է, Մաշտոցի (Մանուշյան) պուրակի շարունակությունն է։ Էս մասում կանաչ պուրակը կլիներ իրոք Հանրային գերակա շահ։ Ձեր՝ ամեն առիթով մեջբերած Թամանյանն էլ էր էդպես կարծում, ինչքան գիտեմ։
Կենտրոնն անխնա կանաչեցման կարիք ունի. քանի դեռ կան հատվածներ, որոնք հնարավոր է փրկել, որտեղ բազմահարկերի կառուցումը դեռ չի սկսվել, գոնե էդ մասերը խնայեք։ Էս քաղաքում ձեզնից հետո էլ են մարդիկ ապրելու։ Բոլորին ծեծել չեք հասցնի»:

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան