Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում». Սուրեն Սուրենյանց

«Երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում». Սուրեն Սուրենյանց
140
Այսօր, 14:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են:
Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց.
- ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր-Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես՝ յուրայիններին ու «գրպանի» կուսակցություններին հասկացրեց, որ 2026-ին վերարտադրությունը գերնպատակ է, եթե նույնիսկ դրա գինը ծեծն եւ բռնությունը լինեն,
- Հայաստանն օրենքի երկիր չէ, որովհետև իշխանության վերնախավը, դրա «վեցնոցները» օրենքից վեր են, իսկ ընդդիմադիրներ համար՝ օրենքը գործում է անհամաչափ խիստ,
- Երևանը քաղաքապետ չունի. Ավինյանն սոսկ Փաշինյան- Սարգսյան համաձայնության պատանդն է, որի հեղինակությունը կարելի է «քացու տակ» տալ՝ ընդամենը մի շանտաժով, որի հետ գործող վարչապետը համերաշխ է,
- հայկական արևմտականության կամ դրա տնազի սիմվոլը ծեծն ու շանտաժն են: Ավելորդ է ասել, որ հայրենիքի գողի գրպանում տեղավորված խուժանը որևէ աղերս չունի արևմտյան արժեհամակարգի հետ՝ բացի այն հետևողականորեն վարկաբեկելուց,
- Փաշինյանը՝ նման վարքագծով հրահրում է քաղաքացիական բախումներ, որովհետև անպատժելիությունը ծնելու է նորը ու երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում»: