«Թալանի ծավալները կրկնապատկվել են». Էդմոն Մարուքյան
![]() 264 Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ., 13:48 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Ի՞նչ է նշանակում «կրկնաթալան» եզրույթը։ Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին թալանչիներ՝ գողեր և ավազակներ, որոնք, հանդիսանալով իշխանություն, թալանում էին պետությունը։ Կային նաև ակտիվիստներ, որոնք անզիջում պայքար էին մղում այդ թալանչի իշխանության դեմ։ Հեղափոխությունից հետո վերոնշյալ ակտիվիստների մի մասը եկավ իշխանության և կարճ ժամանակում դարձավ սովորական թալանչի։ Ընդ որում, եթե նրանք, որոնց դեմ պայքարում էին իշխանության հասած ակտիվիստները, մասնագիտացված թալանչիներ էին, ապա այժմ մեզ թալանում են շատ ավելի փնթի կերպով։ Եվ քանի որ այսօր մեզ թալանող այդ փնթի թալանչիները շատ ճկուն ձևով համագործակցում են նախկին՝ պրոֆեսիոնալ թալանչիների հետ, մի կողմից՝ վերջիններիս թալանածը չի վերադարձվում, թալանով ստեղծված բիզնեսները շարունակում են ծաղկել ու միլիոններ գեներացնել, իսկ մյուս կողմից՝ փնթի թալանչիներն են հարստանում։ Այսպիսով, ստացվում է, որ թալանչիների թիվը, և, հետևաբար, նաև թալանի ծավալները կրկնապատկվել են։ Հիմա մեզ կրկնակի են թալանում»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
