«Ինչո՞ւ ոստիկանությունը չարձագանքեց թաղապետի հայհոյանքներին»․ հարց՝ Արմեն Մկրտչյանին
![]() 161 Այսօր, 12:42 «Ինչո՞ւ ոստիկանությունը չարձագանքեց այն ժամանակ, երբ հրապարակվեց Նոր Նորքի թաղապետի սեռական բնույթի հայհոյանքը։ Գուցե այդ ժամանակ չհաջորդեր այն, ինչ տեղի ունեցավ»,- ԱԺ-ում լրագրողները հարցն ուղղեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև եղած միջադեպին։ «Գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետի և թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ»,- ասաց Մկրտչյանը՝ չհամաձայնելով, որ ոստիկանության արձագանը եղել է ուշացած։ Հարցին՝ ինչո՞ւ բերման ենթարկվեց ծեծվողը, այլ ոչ թե նրան ծեծողները, Մկրտչյանը պատասխանեց․ «Ոստիկանությունն արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա. տեղում համադրելով, ուսումնասիրելով դրանք՝ որոշում է կայացնում։ Ոստիկանության ծառայողները րոպեներ հետո տեղում են եղել, փորձել են հասարակական կարգը պահպանել, և հավանաբար ուսումնասիրելով ձայնագրությունները, վարույթ է նախաձեռնվել։ Այս պահին չեմ կարող ասել՝ քանի հոգի է ձերբակալվել։ Տեսաձայնագրության մեջ մեկ անձ կա, ով օրինական պահանջին չի ենթարկվել և առաջնահերթ ձերբակալման գործողությունը կատարվել է այդ անձի նկատմամբ»,- ասաց Մկրտչյանը։ |
Մահացել է Ռադիկ Մարտիրոսյանը
117:00Մանրամասներ՝ Արմեն Դանիելյանի ձերբակալությունից
8216:06Արմեն Դանիելյանին ձերբակալել են
13715:18«Արդարացնում են յուրայինների կատարած բռնությունները». Աննա Ավետիսյան
15414:24«Էս քաղաքում ձեզնից հետո էլ են մարդիկ ապրելու. բոլորին ծեծել չեք հասցնի». Լիլիթ Բլեյան
22713:06«Պարեկային ծառայությանը կանչեք, հանկարծ Մարսելի քաղաքապետին չծեծեն». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
20912:48«Ինչո՞ւ ոստիկանությունը չարձագանքեց թաղապետի հայհոյանքներին»․ հարց՝ Արմեն Մկրտչյանին (տեսանյութ)
15912:42«Ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ». Մենուա Սողոմոնյան
12512:36