«Ամենից շատ խախտումները հեղուկ գազի ոլորտում են». #FIP

Ավտոտրանսպորտի լցակայաններում Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգումների ամենամյա վիճակագրությունը փաստում է, որ ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման խնդիրը շարունակում է սուր մնալ։
ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 30-ին՝ լցակայանների պատասխանատվությունը բարձրացնելու և սպառողների իրազեկվածությունն ապահովելու նպատակով, ընդունել էր N 451-Ն որոշումը, որով սահմանվել էր, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման համար տնտեսվարողը լցակայանում պետք է փակցնի «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ ցուցանակ:
Որոշմամբ սահմանվում է ոչ միայն ցուցակի տեղադրման և ապամոնտաժման կարգը, այլ նաև QR կոդի միջոցով ներկայացվող տեղեկատվության պահանջները․ դրա միջոցով սպառողները հնարավորություն ունեն լցակայանից օգտվելիս մուտք գործել համակարգ և ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը և գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը:
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա ամփոփել է նախորդ՝ 2024 թվականին ավտոմեքենաների վառելիքի թերլիցքավորման դեպքերի վիճակագրությունը։
Այսպես, 2024 թվականին հայտնաբերվել է ընդհանուր 31 թերլիցքավորման դեպք, դրանցից 18-ը՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում, 8-ը՝ ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի ոլորտում, 5-ը՝ ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ)։
Նախորդ տարում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում իրականացվել է որակի վերահսկման 80 ստուգում․ դրանց ընթացքում վերցվել է 196 փորձանմուշ, որոնցից 37-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։
Իսկ հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտում իրականացվել է նմանօրինակ 70 ստուգում․ վերցված 20 փորձանմուշներից ոչ մեկում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27309.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
45706.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83729.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90229.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104325.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113523.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115822.09.2026, 21:24