Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունից կրած վնասն ավելի մեծ կլինի, քան հակամարտությունից

Ուկրաինայում հակամարտության պատճառով Հունգարիայի տնտեսությանը հասցված վնասը չնչին է այն վնասի համեմատ, որը կպատճառվի այդ երկրի՝ Եվրոմիությանը հապճեպ անդամակցության պատճառով։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը Ուկրաինայի՝ համայնքին միանալու հարցի շուրջ ընթացող հանրաքվեի կապակցությամբ։
Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինայում հակամարտության պատճառով կորցրել է մոտավորապես 20 միլիարդ եվրո, ինչը, մասնավորապես, հանգեցրել է էներգակիրների գների աճի։
Հունգարիայում այս պահին տեղի է ունենում Ուկրաինայի՝ Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, որը կազմակերպվել է իշխանությունների նախաձեռնությամբ։ Նրանք կարծում են, որ Ուկրաինայի հապճեպ անդամակցությունը համայնք կհասցնի անդառնալի վնաս եվրոպական տնտեսությանը և ԵՄ-ն կներքաշի Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ։ Կառավարությունը առաջ է քաշում իր տեսակետները և կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը՝ բացատրելով, որ այն «կորոշի Հունգարիայի ճակատագիրը առաջիկա տասնամյակների ընթացքում»։ Հանրաքվեն, որն անցկացվում է հարցաթերթիկների փոստային առաքման միջոցով, կտևի մինչև մայիսի վերջ։ Բուդապեշտը մտադիր է Բրյուսելի հետ խորհրդակցություններում առաջնորդվել իր արդյունքներով։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
5203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
122Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
199Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
136Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
143Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
113Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
270Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
108Երեկ, 17:06