Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է». Amnesty International

«Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է». Amnesty International
243
Երեկ, 23:06

Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։

«Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ»։ ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է»,- ասված է զեկույցում։