ԵՄ-ին անհրաժեշտ է 2 տրիլիոն եվրո՝ էլեկտրաէներգիայի ցանցը վերանորոգելու համար. Reuters

Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ցույց են տվել, որ Եվրոմիությանը մինչև 2050 թվականն անհրաժեշտ է 2 տրիլիոն եվրո՝ էլեկտրաէներգիայի ցանցը վերանորոգելու համար, հաղորդում է Reuters-ը։
Չնայած Իսպանիայում համաշխարհային էլեկտրաէներգիայի անջատման ճշգրիտ պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, այնուամենայնիվ, այն տեղի է ունեցել «կանաչ էներգիայի օգտագործման ավելացումից հետո»։ «Կանաչ էներգիայի» արագ աճը գրանցվել է «Ուկրաինայում հակամարտության բռնկումից և նավթի ու գազի մատակարարման հետագա խափանումներից» հետո:
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի վերականգնվող էներգիայի բաժինը 2024 թվականին կազմել է 47%, մինչդեռ Իսպանիան հասել է ռեկորդային 56%-ի։
Սակայն, քամուց և արևային էներգիայից արտադրվող կայանների կառուցման պարզությունը խաբուսիկ է, քանի որ դրանք պահանջում են «հսկայական գումարներ և գոյություն ունեցող էլեկտրացանցի բարդ վերակառուցում»: «Կանաչ էներգիայի» հիմնական խնդիրներից մեկն այն է, որ, ի տարբերություն ավանդական էլեկտրակայանների, մարդը չի վերահսկում էներգիայի արտադրության ծավալը, որը կարող է մեծապես տարբերվել՝ կախված եղանակից: Ավելին, որքան մեծ է այս աղբյուրների բաժինն էներգետիկ հաշվեկշռում, այնքան ավելի բարդ գործողություններ պետք է իրականացվեն ցանցային օպերատորների կողմից՝ դրա կայունությունը պահպանելու համար:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
182Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
38215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
36914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
87313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
53112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
135410.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
150509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
65609.11.2026, 15:18