Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը ԵԱՀԿ-ում
![]() 210 Այսօր, 01:36 Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը ընթացիկ օրերին մասնակցում է Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված կազմակերպված Մարդկային հարթության 2025 թ․ երկրորդ կոնֆերանսին, որը նվիրված է նաև մարդու իրավունքների պաշտպանների մարտահրավերներին։ Ա․ Գրիգորյանը ներկայացնում է 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված հայության իրավունքների հասցեագրման և դրանց վերականգնման օրակարգային խնդիրները։ Ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության խնդրի և Ադրբեջանի կատարած հանցագործությունների բարձրայանումը, սակայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները հավելյալ խոսք են տրամադրել Ա․ Գրիգորյանին՝ դրանով իսկ ի ցույց դնելով Ադրբեջանի ժխտողական քաղաքականության անընդունելի լինելը։ Աղբյուրը` ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն |
«Եթե «ներողություն» խնդրելը նշանակում է պաշտոնավարման շարունակություն, սխալվում եք». Կարեն Հեքիմյան
12004:12«Աննա Հակոբյա՞նն է գլխավորելու ՔՊ-ի նախընտրական ցուցակը». Ոսկան Սարգսյան
13803:06«Դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը». ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
18302:06Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է թույլ չտալ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի արծարծումը ԵԱՀԿ-ում
19201:36ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն պատրաստ է վերաբացել Ալկատրասը
23901:23Պապի ընտրությանը մասնակցող բոլոր 133 կարդինալները Հռոմում են (տեսանյութ)
29300:45Եվրոհանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան կասկածվում է Կատարի օգտին կոռուպցիայի համար
18400:33Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ զենք կարտադրեն
172Երեկ, 23:54