Եվրոհանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան կասկածվում է Կատարի օգտին կոռուպցիայի համար

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի օրը հայտարարել է, որ «կարգապահական վարույթ» է սկսում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԵՄ տրանսպորտի նախկին գլխավոր տնօրեն, էստոնացի Հենրիկ Հոլոլեյի նկատմամբ՝ Կատարի հետ կոռուպցիոն կապերի կասկածանքով։
«Պատասխան մարմինները մարտի 21-ին որոշում կայացրին կարգապահական վարույթ անցկացնելու մասին, և այն շարունակվում է»,- Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոհանձնաժողովի խոսնակ Բալաժ Ույվարին, երբ նրան խնդրել են մեկնաբանել գործի հանգամանքները։
Եվրոպական լրատվամիջոցները երկուշաբթի օրը հաղորդել են, որ Տրանսպորտի գլխավոր տնօրինության ղեկավար եղած ժամանակ Հոլոլեյը 2015-2021 թվականներին մի քանի անգամ այցելել է Դոհա, ենթադրաբար՝ Կատարի իշխանությունների հաշվին, երբեմն՝ ընտանիքի հետ, այդ թվում՝ հանգստի և զվարճանքի համար, այդպիսով խախտելով «շահերի բախման, թափանցիկության, նվերների ընդունման և փաստաթղթերի բացահայտման կանոնները»։
Փարիզի Le Figaro-ն հիշեցրել է, որ այդ ժամանակ ԵՄ պաշտոնյան բանակցություններ էր վարում «բաց երկնքի» համաձայնագրի շուրջ, որը Qatar Airways-ին ավելի մեծ մուտք կտար Եվրոմիություն: Եվրոպական դատախազությունը անցյալ տարվա նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ գործարքի վերաբերյալ հետաքննություն է սկսել։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն սկսել է իր սեփական ներքին ընթացակարգը, հաստատել է ԵՀ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Հոլոլեյին լսելուց հետո, Եվրոհանձնաժողովը մարտի 21-ին որոշել է «նախնական կարգապահական» ընթացակարգից անցնել «կարգապահական» ընթացակարգի։ Եթե կասկածները հաստատվեն, պաշտոնյան կենթարկվի կարգապահական միջոցառումների, այդ թվում՝ ԵԿ-ից հեռացման։
Սկզբնական բացահայտումներից հետո 55-ամյա պաշտոնյան 2023 թվականին թողեց գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ստանձնելով ավելի կրտսեր պաշտոն՝ որպես քաղաքական խորհրդական, որտեղ էլ մնում է մինչ օրս։
Le Figaro-ն ընդգծել է, որ այս դրվագն ավելացվում է «Քաթարգեյթ» անունով գործին՝ հղում անելով 2022 թվականի դեկտեմբերին Եվրոխորհրդարանում բռնկված սկանդալին՝ կապված Կատարի և Մարոկկոյի հետ կապված կոռուպցիոն գործերի հետ։

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
1415:42
«Եվրոպայում կան քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում խոսել պատմական ճշմարտության մասին». Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3715:30
Բացահայտվել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է
5115:18
«Էդվարդ Ասրյանը բանակում այսքան մեծ թվով մահերից հետո ինչո՞ւ չի հեռացվում գլխավոր շտաբի պետի պաշտոնից». Ոսկան Սարգսյան
5615:00
«Զինվորների շրջանում ինչքան մեծանա վակուումը, այնքան ավելի վատ հետևանքներ են առաջանալու». Արա Պողոսյան
5614:18
«Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել». Լիլիթ Գալստյան
6713:44
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է». Նաիրի Հոխիկյան
6713:24
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը
8813:12