«Մոռանում են՝ հարցն ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչն էլ Փաշինյանի նպատակն էր»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 391 Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ., 00:30 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկվա իմ հարցազրույցում նշել էի, որ երբ մարդը բովանդակային ասելիք չունի, հարցերին չի կարող փաստական ու համոզիչ պատասխաններ տալ, դիմում է էմոցիոնալ դրսևորումներով հագեցած շոու ծրագրերին, ինչպես նաև վիրավորանքներին։ Մի մասը կհեգնի ու հումորներ կանի նման վարքի առթիվ, մի մասը տհաճություն կապրի, որ պետության ղեկավարը իրեն նման բան կարող է թույլ տալ, բայց կարևորը ստացված արդյունքն է։ Բոլորը մոռանում են, թե հարցը ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչը հենց Փաշինյանի նպատակն էր։ Նա այս մեթոդը պարբերաբար կիրառում է, որի ականատեսը եղանք նաև այսօր ԱԺ-ում։ Մինչդեռ հարցը կոռուպցիայի, դրա մեջ քաղաքական վերնախավի ներգրավվածության ու միլիարդավոր դրամների մասին է, որոնք հօդս են ցնդել պետական բյուջեից նախկինների ու թալանչիների մասին ծեծված թեզերի համատեքստում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
