«Չպետք է մոռանալ՝ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման կնքահայրը Պուտինն է»․ Վահրամ Աթանեսյան
![]() 302 Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ., 22:06 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին չգնար Պրահա և Լեռնային Ղարաբաղը չճանաչեր Ադրբեջանի մաս (ԼՂ-ն միջազգայնորեն միշտ էլ Ադրբեջանի մաս է ճանաչվել), նույն տարվա սեպտեմբերի եռօրյա պատերազմում Հայաստանում ազգային-հայրենասիրական իշխանության օրոք ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախումբը և Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի լավագույն տեխնիկան պետք է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ ուս-ուսի՝ Ջերմուկի մոտ կասեցնեին Ադրբեջանի ագրեսիան, նրան ետ շպրտեին ելման դիրքեր ու մի բան էլ ավելի՝ պատժիչ հարվածներ հասցնեին իր իսկ տարածքում: Դա էր պահանջում թե' միջազգային օրենքը, թե' փոխադարձ օգնության մասին հայ-ռուսական պայմանագիրը: Իսկ մինչ այդ, ԼՂ-ում ռուսական զորախումբը չպետք է թույլ տար Խծաբերդի և Հին Թաղերի, Փառուխի և Քարագլխի մի հատվածի, տասնյակ ռազմավարական նշանակության դիրքերի օկուպացիան, Լաչինի միջանցքի գրավումը, ՊԲ զորամասերի հրթիռահրետակոծումը, մոտ մեկ տասնյակ խաղաղ բնակչի անպատիժ սպանությունը: Պրահայից յոթ ամիս առաջ Ռուսաստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ-գնդապետ Կիմը գործուղվել է Բաքու, և նա դեռ Մոսկվա չէր վերադարձել, երբ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմության մի պատգամավոր ֆեյսբուքում գրեց, որ Ադրբեջանը գրավել է Փառուխը, իսկ առաջխաղացման ուղղությունը դեպի Քարագլուխ է: Այնպես որ, պարոնա՛յք-ընկերներ, շատ մի՛ խորացեք, թե չէ Արցախի կորստյան անդունդներում կհանդիպեք ձեզ կամ, Ռուբեն Հախվերդյանի ասած՝ ձեր ուրվականին: Հ.Գ. Ի տարբերություն Պրահան այսօր քննադատողների, նույն օրերին եմ գրել, հարցազրույցում ասել, որ հայ-ադրբեջանական բանակցությունների արևմտյան հարթակը կարող է ծուղակ լինել: Եվ չպետք է մոռանալ, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպման կնքահայրը Վլադիմիր Պուտինն է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
