««Անտռուսիկությունը» դա ֆիզիկական վիճակ չէ, դա ստրուկի անհաղթահարելի հոգեվիճակ է»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գրում եմ ոչ թե ՔՊ-ական պատգամավոր ոմն Վահագն Ալեքսանյանի, այլ այդ հանցավոր խմբավորման կողմից անխնա մոլորեցվող մարդկանց համար։
Աննա Գրիգորյանի՝ կոռուպցիայի մասին հարցից Վահագնի շեֆի հիստերիան «հետցնցումներ» է ապրում, և ահա սույն պատգամավորը հայտարարել է, թե Իշխան Սաղաթելյանի հայրն ինչ-որ պաշտոններ է զբաղեցրել, գյուղապետ է եղել, և այլն, և այլն, և իրենք «եքա հյուրանոց ունեն Սևանի ափին»։
Պարզ թվեր. հյուրանոցը կառուցվել է 2010-2014 թթ., իսկ Իշխան Սաղաթելյանի հայրը գյուղապետ է եղել 2016 թվականից հետո։ Ի դեպ, մինչ այդ և գյուղապետության 5-ամյա պաշտոնավարումից հետո որևէ ուրիշ պետական պաշտոն չի զբաղեցրել նա:
Ինքը՝ Իշխան Սաղաթելյանը, մարզպետ է եղել հյուրատան բացումից տարիներ անց՝ 2018թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Ու քչերը գիտեն, թե մարզպետության այդ 4 ամիսներին Իշխանն ինչքան մարդկանց է հասել ու ինչքան խնդիրներ է լուծել։
Ի դեպ, կառուցման դժվարին տարիներին, երբ Իշխանն ամայի ժայռերի վրա ծանր վարկերով, անասելի դժվարությամբ գեղեցիկ անկյուն ու իր մարզում աշխատատեղ էր ստեղծում, Վահագն Ալեքսանյանը «Բարգավաճում» բարգավաճելու փորձերի մեջ էր։ Ինչպես տեսանք, արդյունքում բարգավաճել են միայն վերջերս հեռացված մսագնդերը և ամենակեղտոտ հատկանիշները, որոնք կարող են երբևիցե լինել մարդու մեջ։
Ես հասկանում եմ, որ հարմար պահին տերերին ու նավը լքող այս սովորական առնետները վաղն առաջինն են փուռը տալու Նիկոլ Փաշինյանին ու ավանդաբար սողալու նոր տերերի մոտ, և Վահագնի մանր ու մեծ լակոտությունների, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների հիմքում ևս այդ փորձված օպերացիան է՝ մեծ հույսը, բայց ամեն անգամ նա կարող է գաթա չուտել։
Ես հասկանում եմ նաև, որ «անտռուսիկությունը» դա ֆիզիկական վիճակ չէ, դա ստրուկի անհաղթահարելի հոգեվիճակ է, կյանքում ինչ-որ բան ստեղծելու անընդունակ, բոմժի հոգեբանությամբ ապրող մարդու հավերժական ատելություն հաջողակ, բարիք ու աշխատատեղ ստեղծած մարդկանց հանդեպ։
Իսկ հայտնի խոսքն ասում է՝ մարդը դուրս կգա ստրկության միջից, բայց ստրուկը մարդու միջից՝ երբե՛ք։
Հ.գ. Իշխանի հետ անցած 24 տարիներին հազարավոր ծրագրեր ենք արել ու անելու ենք, և միայն պատկերացնել կարելի է, թե քանի-քանի վահագնալեքսանյաններ են այդ ընթացքում անհետացել մեր միջավայրից»։

«Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով ցուցմունքներ ստանալ, չէին ստացել, ու փորձում են վրեժ լուծել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
617:24
«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան
2217:18
«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3117:12
«Մեր երկրին հանրային նոր նախագծեր, քաղաքական նոր միտք է պետք»․ Վահե Հովհաննիսյան
4416:54
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6016:18
«Ամեն ընդդիմադիր չէ, որ հայրենասեր է»․ Նաիրի Հոխիկյան
6216:12
«Իրանը կշարունակի դիմադրությունը մինչև հակառակորդի լիակատար զղջումը»․ Փեզեշքիան
13716:01
«Դուք գանձ եք, պարո՛ն Ղազարյան»․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)
6215:36