«Պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար գոյություն ունի ընթացակարգ». Նարեկ Բարսեղյան

«Երկար տարիներ տան վերանորոգման աշխատանքների համար թույլտվություն չի պահանջվել ու տուգանք չի եղել և մարդիկ, սովորույթի ուժով, որոշակի աշխատանքներ են կատարում՝ պատուհան փոխում, կամ տան ներսում վերանորոգում անում, ու տուգանվում են: Կցանկանայի բնակիչներին մանրամասնեիք՝ ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ նման աշխատանքների համար»,- հարց բարձրացրեց ավագանու անդամ Արման Բաբաջանյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ, այո՛, իրազեկվածության բարձրացման խնդիր կա ու Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանին խնդրեց պարզաբանել: «Ունենք էսքիզային նախագծի համաձայնեցման կետ: Պատուհանների փոխարինման, տանիքի թիթեղի փոխարինման վերաբերյալ գոյություն ունի պարզեցված ընթացակարգ, որը մեր կողմից արագ դիտարկվում ու կարճ ժամանակում համաձայնեցվում է, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն ունի այդ փաստաթուղթը ստանալուց հետո իր աշխատանքն իրականացնել ու հասցնել ավարտին: Այսինքն՝ նախագծման թույլտվություն, շինթույլտվություն, ավարտական ակտ նման աշխատանքների համար նախատեսված չեն»,- նշեց Բարսեղյանը: Քաղաքապետը շարունակեց. «Այսինքն՝ պատուհանի փոխարինում, տանիքի թիթեղների փոխարինում, արտաքին պատերի ներկում, այսինքն՝ ոչ հիմնարար աշխատանքներ...բայց էսքիզ ասվածը նույնպես ճարտարապետի կողմից ստեղծված փաստաթուղթ է, ու որպեսզի այն համաձայնեցվի քաղաքապետարանի կամ վարչական շրջանի հետ, պետք է ճարտարապետն այս նվազագույն աշխատանքը կատարի, դա կցվի դիմումին, դիմվի քաղաքապետարան, ստանան թույլտվությունն ու իրականացնեն աշխատանքները»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3408:18
«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
10303:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
18400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
11600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
123Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
105Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
122Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
109Երեկ, 18:00