«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք ապրում ենք մի շրջանում, երբ պետությունների ղեկավարները հոգեկան շեղված են ու մեկը մյուսից տհաս ու չմարդ։
Տպավորություն է, որ նրանք բոլորը միմյանց հետ մրցում են, թե ո՞վ է ավելի գիժ ու անսանձ։
Իսկ Հայաստանի ղեկավարի մասին խոսքեր չկան։ Եթե այլոց ղեկավարներն առնվազն իրենց երկրների տարածքներն են պաշտպանում ու տնտեսությունը՝ մեր երկրի վարչապետն անում է այն, ինչ չհաջողվեց նույնիսկ թուրքերին. վերացնում է հայի գենը, ծրագրավորված նվիրում Հայաստանը նորաստեղծ ազգ ու պետություն Ադրբեջան կոչվածին։
Բայց ես զարմանում եմ ոչ թե նրա վրա, այլ մեր. հայերիս։
Մենք 2018 թվականից այս կողմ կորցնելով որդիներ ու տարածքներ, համակերպվել ու անհաղորդ ապրում ենք մի մարդկային թերմածքի ղեկավարության ներքո, ով ազգի հերոսներին զրպարտում, բանտ է նետում, սպանում։
Էս ո՞նց ենք հարմարվում ու ի՞նչ ամոթ է, երբ Կաթողիկոսի վրա գործ են բացում, հաղթած, հերոս նախագահին, գեներալներին, սպորտսմեններին դատում, երկրից վտարում։
Թեպետ... մենք այն ազգն ենք, որ Անդրանիկ ու Նժդեհ ենք Հայաստանից վտարել։
Չի կարելի, պարզապես չի կարելի այս աատիճան մարդկային դեմքը կորցնել։ Շատ ամոթ է...»։

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
5121:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
6220:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
6219:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12819:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7918:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8717:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7917:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8216:18