Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նույն կերպ սկսվեց Սովետի փլուզումը». Արա Արայան

«Նույն կերպ սկսվեց Սովետի փլուզումը». Արա Արայան
149
Այսօր, 01:06

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտյան շախմատային պարտիան իրոք շատ զիլ է:
Նախ Թրամփը գովեստի խոսքեր շռայլեց Պուտինի հասցեին, հեռախոսազրույցներ եղան, մոտալուտ հանդիպման մասին խոսակցություններ, Ուկրաինայի հասցեին դժգոհություններ հնչեցին Թրամփի թիմից:
Բայց խաղը փաստացի հասել է այնտեղ, երբ Թրամփը կողմերին, ավելի ճիշտ Պուտինին ասում է, այս հարցը կարող ես լուծել քո տրամաչափի երիտասարդի հետ, որի անունը նույնպես Վոլոձիա է, ազգանունը Զելենսկի:
Լուծեք ձեր հարցերը, մենք ավելի լուրջ հարցեր ունենք:
Եվ սա այն դեպքում, երբ ռուսները արդեն համաձայնվել են ամերիկացիներին հանձնել դեպի Եվրոպա գնացող գազատարները, օվ գիտե, թե էլ ինչեր են առաջարկել, կարծելով, որ Թարմփին, բացի փողից, այլ բան չի հետաքրքրում:
Արևմուտքում մի բան լավ են հասկացել: Ուղիղ առճակատման գնալ ռուսական ցարի դեմ անիմաստ է: Սրանք նման պահերի ժողովրդին ոտքի են հանում «արտաքին թշնամու» դեմ պայքարի անվան տակ, հանուն իշխանության պատրաստ են ոչնչացնել սեփական ժողովրդին, ինչպես եղավ Ստալինի օրոք:
Ուրեմն, ավելի լավ է մի կողմից գովել Ցարին, մյուս կողմերից նրան շրջափակել բոլոր միջոցներով:
Նույն կերպ սկսվեց Սովետի փլուզումը, ամերիկացիները Խրուշյովի հետ խաղացին, կատակեցին, հետո Բրեժնևի հետ, Գորբաչովի օրոք արդեն բանը բանից անցել էր, Սովետը առանց մեկ կրակոցի վերացավ...»:

Աղբյուրը`   Արա Արայան