Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից:
«Պատասխանողներ Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ, ավելի քան 4 մլն դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ»,- ներկայացրեց Վարդապետյանը՝ հայտնելով, որ հայցերը գտնվում են դատարանում։

ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»
2109:06
Ադրբեջանում անհանգիստ են. «Հրապարակ»
3509:00
ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»
2808:54
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3907:48
«ՔՊ-ի հաղթանակը Պյուռոսյան հաղթանակ է»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Հաղթում է նա, ով կարողանում է «հաց և տեսարաններ» ապահովել»․ Գարիկ Քեռյան
7102:06
«Անցան ԿԸՀ-ում թվերի կեղծմանը․ ՔՊ-ն չի հաղթել»․ Դավիթ Մանուկյան
13901:06
«Իրենց քաղաքականությունը ներդաշնակեցրել են ադրբեջանական պահանջների և թուրքական նախապայմանների հետ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
7300:06