«Ինչո՞ւ Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում»․ Էդգար Ղազարյան
![]() 148 Չորեքշաբթի, 14 մայիսի, 2025 թ., 12:48 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումների ժամանակ հայտնեց, թե ինչու է մտածում, որ ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանն իրականացրել ենթադրյալ պետական դավաճանություն․ «Վահե Գրիգորյանը զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախում։ Լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց՝ 2024 թվականին, լինելով հենց այս գործով զեկուցող դատավոր, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանն Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մեջ իր հատուկ կարծիքով տալիս մեկնաբանություններ, ըստ որի՝ իր ծառայության վայրը դեռևս 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջան։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե Արցախը 1991 թվականից Ադրբեջան է եղել, Վահե Գրիգորյանը 1997-1998 թթ․ զինվորական ծառայության մեջ էր գտնվում Ադրբեջանո՞ւմ։ Դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ պարոն Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում։ Նա այն ժամանակ հայրենանվեր ծառայություն է կատարել, իսկ եթե հիմա են փոխվել Վահե Գրիգորյանի մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն՝ միգուցե նա արդեն դավաճանություն է իրականացրել մեր պետության հանդեպ, այդ դեպքում ինչո՞ւ չի գտնվում ՀՀ քրեական դատարանում, այլ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- նշեց Էդգար Ղազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
