«Մի երկու խոսք երեկվա մասին»․ Ալեն Սիմոնյան
![]() 307 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 13:06 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «Եվ այսպես, մի երկու խոսք երեկվա մասին: Դե Քոչարյանի տղու և իրենց մասին երեկ գործընկերներս և համացանցի օգտատերերն այնքան ասացին, որ ավելացնել այս պահին դժվար է: Իրոք, ծիծաղելի է, որ «վոյինի» տղան իմ հասցեին հոխորտում է, երբ ես դահլիճում չեմ և նույնիսկ երկրում չեմ: Էլ ավելի ծիծաղելի ու խղճուկ է Արմենուհի Կյուրեղյանի և Աննա Գրիգորյանի հետևում թաքնվելը, սեռական բնույթի հայհոյանք տալն ու դահլիճից փախչելը: Համացանցում քոչարյանենց ողջ ընտանիքին պատկանող գողացած և թալանած «արդար» միլիոնավոր դոլարներից սնվող ԶԼՄ-ները փրփուրը բերաններին ապացուցում էին, որ Քոչարյանի պապն ու տատը թուրք չեն, ալբանացի չեն՝ չհասկանալով, որ դա վաղուց ոչ մեկին հետաքրքիր չէ, և որ իրենք Հայաստանին օտար են: Զուգահեռ փորձելով փոքրիկ Քոչարյանից հերոսի կերպար կերտել, ով կանանց ներկայությամբ կիսադատարակ դահլիճում սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, հետո կանանց հետևում թաքնվեց ու թռավ: Իսկ ռեժիմը դրանից հետո ուղղակի խուճապի մեջ է: Եվ կարևորը. ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից նման տեսարանների, հայհոյանքների և այն օտարների համար, որոնք դեռ կան մեր խորհրդարանում»: Աղբյուրը` Ալեն Սիմոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
