Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Գեղամ Նազարյանը խոստովանեց՝ չի կարդացել կառավարության 2021-2026 թթ ծրագիրը»․ Էդգար Ղազարյան

«Գեղամ Նազարյանը խոստովանեց՝ չի կարդացել կառավարության 2021-2026 թթ ծրագիրը»․ Էդգար Ղազարյան
184
Այսօր, 11:42

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում հանդիպել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ նրանից ցանկանալով ստանալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենթ) իր նամակի պատասխանը։ Բայց Գեղամ Նազարյանը հրաժարվեց խոսել իմպիչմենթի մասին՝ նշելով, որ հրապարակային անդրադարձել է դրան։

«Պարոն Նազարյանը ինձ մի քանի խորհուրդներ տալուց բացի, ըստ էության, ոչ մի իմ հարցի պատասխան չտվեց, խուսափում էր։ Մի քանի հարցի պատասխանելուց էլ տվեց հստակ պատասխաններ»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Պարոն Գեղամ Նազարյանը չի կարդացել կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագիրը։ Խոստովանեց, որ ծանոթ չէ այդ փաստաթղթին։ Իսկ դա պատգամավորի պարագայում լուրջ թերացում է, որովհետև ծրագիրը ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել։ Պատգամավորը կառավարության գործունեությանը վերահսկելու իր ֆունկցիան իրականացնում է առաջին հերթին հենց ծրագրի դրույթների ուսումնասիրության իմաստով։ Իսկ Պարոն Նազարյանը խոստովանեց, որ թերանում է նաև պատգամավորի իր պարտականությունները կատարելու հարցում»,- ընդգծեց Ղազարյանը։

Գեղամ Նազարյանը խոստովանեց՝ չի կարդացել Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը»․ Էդգար Ղազարյան