«Խոշոր և ավագ դպրոցներում անցակետեր կտեղադրվեն»․ Արաքսիա Սվաջյան

«Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է։ Ներքին գործերի նախարարության մեր գործընկերներ հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս էլ քննարկել ենք մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն և իրենց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ ընդգրկվելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք, ինչպես կարող ենք մասնավորապես ավագ դասարաններում, որոնք ավելի ռիսկային են, կանխել։ Հիմա աշխատանք ենք իրականացնում՝ դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես ֆիզիկական միջավայրին, այնպես էլ հոգեբանական անվտանգությանը։ Առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսում ենք ավագ և խոշոր՝ 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելումուտն առավել կառավարելի լինի, ավելի հստակ լինի նաև էլեկտրոնային հարթակներում։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները»,- ասաց Արաքսիա Սվաջյանը։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
67828.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
67528.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73127.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74127.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55526.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
190824.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
402819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118118.08.2026, 18:36