«Իշխանազավթը 6 մլրդ-ի զենք է հանձնել Ադրբեջանին», «Ձենդ կտրի՛, խի՞ եք եկել»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում
![]() 548 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 16:12 ԱԺ արտահերթ նիստում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց․ «Ցավալի է, բայց ոչ մի նախագիծ, այդ թվում նաև ռազմարդյունաբերությանը վերաբերող, ի զորու չի լինելու փոխելու այն փաստը, որ իշխանազավթը 6 մլրդ-ից ավել զենք և զինամթերք է հանձնել Ադրբեջանին։ Ցավալի է, բայց այս նախագիծը ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքները։ Որևէ նախագիծ չի փոխելու այն փաստը, որ Նիկոլը չկրակելու, չպաշտպանվելու հրաման է տվել ՀՀ զինվորին»։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց․ «Տիկին Մկրտչյան, դուք ընդհանրապես խի՞ եք եկել։ Ես ձեզ առաջարկում եմ հելնել ու գնալ ստեղից։ Դուք որևէ օգուտ չեք տալիս։ Իշխանազավթն էլ դուք եք, ձեր քաղաքական և բիոլոգիական հայրիկը։ Ձենդ կտրի՛»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
