Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իրավաչափ կհամարվի նաև հաշվառման վկայագրերի ու վարորդական վկայականների թվային տարբերակը»․ Արփինե Սարգսյան

«Իրավաչափ կհամարվի նաև հաշվառման վկայագրերի ու վարորդական վկայականների թվային տարբերակը»․ Արփինե Սարգսյան
126
Այսօր, 13:36

Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Առաջարկվող նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն։ «Օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլատիկին զուգահեռ ունենալ նաև թվայնացված տարբերակը»,- ասավ Արփինե Սարգսյանը։ ՆԱ հայտնեց, որ գործող վարորդական վկայական ունեցողները կարող են դիմել ու ստանալ թվային վկայական։
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում։

«Իրավաչափ կհամարվի հաշվառման վկայագրերի ու վարորդական վկայականների թվային տարբերակը»․ Արփինե Սարգսյան