Տիգրան Տեր-Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել․ «Հրապարակ»
![]() 184 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 08:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ առավոտից լուր տարածվեց, թե հրաժարական է տվել Նոր Նորքի սկանդալային թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը․ ազատման դիմումը գրել է դեռ երկուշաբթի օրը, բայց չեն ստորագրել, քանի որ քաղաքապետն այս օրերին գտնվում է Լոնդոնում։ Սակայն օրվա ընթացքում Տեր-Մարգարյանը հերքեց, իսկ «Հանրապետություն» կուսակցության մեր աղբյուրը վստահեցրեց, որ նա ազատման դիմում չի գրել, սակայն չբացառեց՝ առաջիկա օրերին գուցե հեռանա։ Թերևս այդ նպատակով է մի քանի օր առաջ իր տեղակալ-տեղապահ նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սևոյանին, որը նաև ԵԿՄ անդամ է։ Սևոյանը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն, որին ազատել է Սևոյանի նշանակումից օրեր անց։ Մեր աղբյուրը չթաքցրեց, որ քրեական գործով պայմանավորված, ամեն պահի կարող է ծագել Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի հարցը, ուստի նախապես փոխարինող են նշանակել, որ, ինչպես ասում են, «ծանոթանա օբյեկտին»։ Մենք դեռ անցած շաբաթ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում մղած «մարտերից» հետո, մեղադրել է Արամ Սարգսյանին, թե՝ ձեր պատճառով ընդդիմությունն ինձ է մեղադրում, և հորդորել է քայլեր ձեռնարկել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
