Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Էրդողանի «լայքը» բեմադրված ստորացում է»․ Էլիզաբեթ Պետրոսյան

«Էրդողանի «լայքը» բեմադրված ստորացում է»․ Էլիզաբեթ Պետրոսյան
219
Երեկ, 17:48

«Հայաստան» դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրդողանը դրեց «լայք»․ բեմադրված ստորացում՝ հանրային պրոպագանդայի կանոններով։
Սա ուղղակի դիվանագիտական խեղկատակություն չէ։
Սա համակարգային ստորացման արարողակարգ է, որտեղ՝ Հայաստանի ղեկավարը այլևս չի պաշտպանում պետական դիրք, այլ փորձում է ընդունվել գեոպոլիտիկ խմբի մեջ՝ թեկուզ ստորացված կարգավիճակով։
Երբ պետության ղեկավարը պատրաստ է շնորհակալ լինել «լայքի» համար, պետությունն այլևս սուբյեկտ չէ»։