«Իրեն դասել է որպես ենթակա, որն ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 245 Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 10:36 «2021 թվականից ասում ենք արժանապատիվ խաղաղության մասին։ Խաղաղություն, բայց ոչ թե ծնկաչոք խաղաղություն, այլ արժանապատիվ խաղաղություն։ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղութուն բերել, էդպես չի լինում ուղղակի»,- հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Խնդիրը մարդն է, որը խորհրդանիշն է պարտության։ Խնդիրը մարդն է, որն արդեն աչքը վախած ամեն ինչից՝ փորձում է ամեն գնով փրկել ինքն իրեն։ Եվ նման առաջնային մոտիվացիա ունեցող մարդը չի կարող մտածել պետության մասին։ Չի կարող մտածել ընդհանրապես ազգային շահերի մասին։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց կրկնում եմ՝ սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի լրիվ այլ մոտիվներ։ Իսկ մոտիվացիան յուրաքանչյուր մարդու համար առաջնային է, ինչո՞վ է այդ մարդն առաջնրդվում, իր առաջնահերթ»,- ասաց Քոչարյանը կրկին հիշատակելով Ալբանիայում Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի հանդիպման կադրերը․ «Այն կադրերը, որոնք երեկ տեսանք և որոնք շրջանառվում են ցանցերում, ուղղակի խայտառակություն են։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է, ուղղակի կուչ եկած։ Ոնց որ ենթակա՝ շեֆի առջև կամ ծառա՝ տիրոջ առջև հարաբերություններ են ձևավորվել։ Այսպես կոչված «body language»-ը շատ լավ է, ուղղակի բացատրում, թե այդ մարդն ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդն իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որն ամբողջությամբ կախված է այդ երկու մարդկանցից և իր ամբողջ մարմինն է խոսում նրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու»,- ասաց նա։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
