«Մեյդան են ընկնում՝ ենթադրելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ՍՄՍ ուղարկի»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 161 Այսօր, 12:54 «Մինչև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել։ Հնարավո՞ր է արտահերթ, թե՞ չէ։ Հնարավոր է։ Հավանականություն ես այստեղ տեսնում եմ որոշակի։ Պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվեն։ Իմ գնահատականով գալիք տարին այդպես է լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ընդհանուր առմամբ գնահատում այն, ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։ «Մարդիկ ինչ-որ նարատիվներով իշխանություն են ստացել և այսօր արդարացման ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամը ԱՆԻՖ-ի՝ 65 մլն ցնդել ա, մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն, մի երկու հոգու մեղադրանք առաջադրեն, հետո ասեն՝ դե քանի որ համագործակցել է քննության հետ, գործուն զղջացել է։ Նրանք են ընդունել այդ տերմինը։ Եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով․․․ Ինչ-որ քավության նոխազ են գտնելու, վրեն մի բան կապեն, մեկին կարան թեթև ինչ-որ պատիժ տան։ Փողով նստելու ինչ-որ ինստիտուտ էլ է հեսա մեր մոտ առաջանալու։ Սուր է լինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն՝ ինչ են իրենք արել և այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումներին։ Իսկապես գիտեն ինչ են արել։ Այդ աստիճանի ապուշ չեն։ Պատասխան տալու ժամանակը գալիս է և իհարկե անելու են։ Խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող անձինք են։ Օրինակ, Ալեն Սիմոնյանը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, ոչ թե խորհրդարանի տնօրենը։ Վերևում որ նստում են, իրենց թվում է, թե դիրեկտոր են։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը այն է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնի, կոպիտ ասած այդ «ближний бой»-ի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի՞ խոսնակ ենք ունեցել խորհրդարանում, ո՞վ է իրեն այսպես պահել։ Ամեն ելույթից հետո ինչ-որ մեկնաբանություններ են անում, մեյդան են ընկնում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է և հանկարծ կարող է ՍՄՍ ուղարկի, ասի՝ այ ուսապարկ, գործդ արա, ըտեղ վեր ես ընգել ինչի՞ համար։ Պրոբլեմը սրա մեջ է։ Խորհրդարանի այն վերևը նստած մարդիկ հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Երբ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է։ Սա նշանակում է, որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, դուք խորհրդարանի խոսնակ եք»։ |
«Վերահսկողություն ենք հաստատելու ողջ Գազայի հատվածի նկատմամբ»․ Նեթանյահու
8515:21Սթարմերը Պուտին-Թրամփ զրույցից առաջ Ուկրաինայի հարցը քննարկել է արևմտյան առաջնորդների հետ
7515:10«Լևոն Զուրաբյանը մատուցել է խեղաթյուրված տեղեկատվություն»․ Սամվել Բաբայանի գրասենյակ
10914:48«Թույլ, անհետաքրքիր հարցազրույց էր». Վահան Բաբայան
10014:42Լավրովը մայիսի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
8914:28«Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում». Ալեն Սիմոնյան
11814:18«Ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակում կառավարել երկիրը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
11214:12«Այն, ինչ Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, քաղաքական հետևանք է ունենալու». Ալեն Սիմոնյան
15814:06