Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մամուլի ազատություն հաշվող կազմակերպությանն ասեք՝ 10 տեղով էլ ՀՀ վարկանիշը բարձրացնի». Հովսեփ Կուբատյան

«Մամուլի ազատություն հաշվող կազմակերպությանն ասեք՝ 10 տեղով էլ ՀՀ վարկանիշը բարձրացնի». Հովսեփ Կուբատյան
169
Երեկ, 22:54

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը.«Սենց բան նույնիսկ քոչարյանենց մտքով չէր անցել
Լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ 2021 թվականին բողոքի ցույցերը լուսաբանելու համար։
Ըստ Միրզոյանի փաստաբանի՝ մեղադրանքի հիմքում եղել է այն, որ «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրողը միակն է եղել, որ այդ օրը Սյուքնիում է գտնվել և «փորձել է ուղիղ հեռարձակմամբ օժանդակել զանգվածային անկարգարգություններին, այսինքն մարդկանց տեղեկացնել դրա մասին, որ մարդիկ դուրս գան»:
Հետաքրքիր է նաև, որ Անուշ Միրզոյանին մեղադրանքն առաջադրվել է դեպքերից 4 տարի անց։
Փաստորեն, 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանող լրագրողներին քոչարյանենք կարող էին մեղադանք առաջադրեին, տանեին լցնեին բանտերը, բայց նույնիսկ նրանց մտքով սենց խայտառակություն չի անցել։ Չէ որ ըստ այդ ժամանակվա մեղադրանքների՝ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։
Մամուլի ազատություն հաշվող էն «հեղինակավոր» կազմակերպությանը ասեք, թող մի 10 տեղով էլ Հայաստանի վարկանիշը բարձացնի»:

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան