Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ». Հակոբ Բադալյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ». Հակոբ Բադալյան
125
Երեկ, 20:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին մի քանի անգամ լսեցի կամ ընթերցեցի մի քանի անձանց խոսք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի հնգամյա ժամկետ եւ այս տարի այն լրանում է:
Հարգելիներ, ըստ երեւույթին ուշադիր չեք կարդացել հայտարարությունը: Այն չունի որեւէ ժամկետ: Ժամկետ սահմանված էր դրա միայն մեկ դրույթի՝ 4-րդ կետի առնչությամբ, որը վերաբերում էր խաղաղապահների տեղակայմանը:
Բայց այդ դրույթն այլեւս փաստացի չեղարկված է, որովհետեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը 2024 թվականին Պուտին-Ալիեւ մակարդակով կայացրել են տեղակայումը չեղարկելու մասին որոշում, իսկ հայտարարության երրորդ կողմը՝ Նիկոլ Փաշինյանը, չի ներկայացրել այդ առնչությամբ առարկություն:
Մնացյալ առումով, այդ դրույթից բացի, հայտարարությունը չունի ժամկետայնություն, հետեւաբար ճիշտ չէ ասելը, որ 2025-ին լրանում է նոյեմբերի 9-ի հայտարարության հնգամյա ժամկետը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան