Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ՌԴ միգրացիոն ոլորտի փոփոխությունները չպետք է վատ անդրադառնան ՀՀ քաղաքացիների վրա»․ Արարատ Միրզոյան

«ՌԴ միգրացիոն ոլորտի փոփոխությունները չպետք է վատ անդրադառնան ՀՀ քաղաքացիների վրա»․ Արարատ Միրզոյան
281
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 13:00

Սերգեյ Լավրովի հետ այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկում և կառուցողական էին, նշել ենք Երևանի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, այս մասին հայտնել է Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Քննարկել ենք նաև զգայուն հարցերը, օրինակ՝ միգրացիոն ոլորտի փոփոխությունները, նշել ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունները վատ չանդրադառնան ՀՀ քաղաքացիների և մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններին վրա։ Անդրադարձ ենք կատարել մեդիա ոլորտի խնդիրներին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։