«ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել»․ Արարատ Միրզոյան
![]() 257 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 15:00 Հայաստանը Եվրոմիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։ Լրագրողը, մասնավորապես, ասել է. «Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման ուղեգիծ է որդեգրել, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ-ին։ Այն դեպքում, երբ ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ է, ինչպե՞ս է ՀՀ-ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ ինտեգրումը»։ «ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,- հայտարարել է Միրզոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
