«Ես մազոխի՞ստ եմ, ես եմ բերել Նիկոլին, որ գամ դատարաններում քա՞րշ գամ»․ Սերժ Սարգսյան
![]() 297 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 18:30 «2018 թվականի մասին ես հիմա չեմ խոսելու և տևական ժամանակ չեմ խոսելու»,- այս մասին դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր հասցեին մեղադրանքներ են հնչում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Դիտարկմանը, թե հանրության կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն իր փեսայի՝ Միքայել Մինասյանի «մարդն» է, նրա կողմից աջակցություն է ստացել, բայց հետագայում «կոնտրոլից» դուրս է եկել, Սարգսյանն արձագանքեց․ «Ինչքան ուզում եք սադրեք, ես 2018 թվականի մասին այլևս չեմ խոսելու, ինչ ուզում եք արեք, ուզում եք հիմա գոռացեք, որ ես եմ բերել, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա․ էդ պարագայում ես մազոխի՞ստ եմ, իհարկե, ուզել եմ, որ գա, որ գամ դատարաններում քա՞րշ գամ»։ Հարցին՝ ինչո՞ւ 2018-ին ձեզ մերժեցին, բայց բանտարկեցին Ռոբերտ Քոչարյանին, Սարգսյանը պատասխանեց․ «Այսինքն՝ Ի՞նչ է՝ մեծ հերոսությո՞ւն է մի տարի նստե՞լը․․․ Բա իմ գործընկերները որ նստած են, էդ որ ես տարիներով դատարաններում քարշ եմ գալիս, դա ի՞նչ է, իշխանություններն ինձ ռեկլա՞մ են անում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
