«Ասելու ենք՝ ի՞նչ է մի անկլավը, էդ էլ տանք, մենակ թե իշխանափոխություն լինի՞․ ես համաձայն չեմ այդ տեսակետին»․ Սերժ Սարգսյան
![]() 267 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 19:30 «Ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի կառավարիչները չեն արձագանքում Ալիևի պահանջներին, մի բան կարող եմ ենթադրել՝ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը, կամ դուր գան, որպեսզի նա ինչ-որ բարի գործեր անի իրենց համար։ Չգիտեմ՝ ինչ գործեր, երևի ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ եք կարծում, ավելի շատ հավանակա՞ն է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինքն՝ ամիսների ընթացքում այս կառավարիչները կստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ կանեն։ Իսկ մենք գիտե՞նք ինչ է այդ համաձայնագրում գրած, չգիտենք որևէ մեկս։ Իսկ հավանականությունը շա՞տ է, թե՞ քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասականը ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Եթե այդպես է, Էդ ստորագրելուց հետո նույնիսկ եթե լինեն ընտրություններ և ընդդիմությունը հաղթի, կարողանալո՞ւ է շատ հեշտ ճանապարհով էդ համաձայնագիրը ի չիք դարձնել։ Բա դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելո՞ւ, որ մի տարի անգործության մատնվեցինք, մենակ քննադատեցինք սրանց․․․ Հավանական է, չէ՞, որ մեկ-երկու-երեք ամիս հետո Հայաստանից էլի ինչ-որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ու ընդդիմությունը հաղթեց, մենք կարողանալո՞ւ ենք դա վերադարձնել․․․ Բա ի՞նչ ենք անելու, ասելու ենք՝ դե ոչինչ, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ի՞նչ է մի հատ անկլավը, էդ էլ տանք, պրծնենք էլի, մենակ թե իշխանափոխություն լինի՞։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Մեր հիմնավորումները դրանք են, որ մենք ասում ենք՝ փորձենք իմպիչմենթ։ Եթե չստացվի, թող չստացվի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
