«Մեր նոր օլիգարխն է․ Լֆիգ է, Սաշիկ է, ըդոնք ո՞վ են սրանց մոդ»․ Հասմիկ Բաբաջանյան
![]() 388 Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 23:12 Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հոդվածը․ «Իյա՜, ըսիգ մեր նոր օլիգարխն է․ Լֆիգ է, Սաշիկ է, ըդոնք ո՞վ են սրանց մոդ։ Նարեկ Նալբանդյանը մինչև հեղափոխությունը Չարենցավանի ավազի հանքում աշխատող ու ոչնչով աչքի չընկնող մի տղա էր։ Անգամ նրա հայրենի Կոտայքի մարզի Արգել գյուղում են զարմացել, որ նա դարձել է մերօրյա օլիգարխ։ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ է դարձել։ Չթվարկեմ մյուս օբյեկտների մասին։ Այսօր էլ մամուլն աղմկում է, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի»։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին, որովհետև ջրի պես պարզ է, որ Փաշինյանին ոչ թե ցավացնում էր նախկին օլիգարխների թալանը, ժողովրդի անհուսալի վիճակը, այլ այն, որ թալանողը ինքը չէ։ Գործարքը կնքել են 2025 թ-ի մայիսին։ Դա էլ ոչ ինձ, ոչ ժողովրդին չի հետաքրքրում։ Մեզ այլ բան է հետաքրքրում։ Էն որ Փաշինյանը խոսում է նախկին օլիգարխների, ալան-թալանի, «բիրդան աղա» դառնալու մասին, ինչո՞ւ չի խոսում մերօրյա օլիգարխների, թալանի մասին։ Չնայած նախկին օլիգարխներն էլ արդեն մերօրյա են։ Ինչո՞ւ չի հպարտանում ավազի հանքում աշխատող ու միանգամից շուկան գրաված Նարեկի մասին։ Կարդում եմ մարդկանց անկեղծ գրառումը ու գտնում, որ քաղաքական վերլուծությունը խունանում է քաղաքացու անկեղծ խոսքի առաջ։ Տեսեք՝ ինչ է գրում քաղաքացին․ «Իյա՜, ըսիգ մեր նոր օլիգարխն է, Լֆիգ է, Սաշիկ է, ըդոնք ով են սրանց մոդ»։ Ավելացնելու բան չկա։ Մեկնաբանելու, վերլուծելու կարիք չկա, երբ փաստը մերկապարանոց քո առաջ է կանգնած»։ Աղբյուրը` Հասմիկ Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
