Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ

Մայիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հաղորդում է ներկայացվել Նորք Մարաշ ԲԿ բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի (սրտային վիրաբույժ), Քրիստինե Պողոսյանի (սրտաբան), Հովհաննես Ավդալյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Գագիկ Հապետյանի (կրտսեր սրտային վիրաբույժ), Էդուարդ Պետրոսյանի (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար), Արա Անանյանի (վիրաբուժական պացիենտների պատասխանատու բժիշկ) դեմ։
Համաձայն հաղորդման՝ սրտի բաց վիրահատությունից հետո լիարժեք ապաքինված քաղաքացին մահացել է բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով։
Հաղորդման տեքստից տեղեկանում ենք, որ վերոնշյալ բժիշկները՝
1) Անտեսել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի՝ «հոսպիտալիզացիա շտապ կարգով (...)» գրավոր պահանջը, քաղաքացուն ոտքով ուղարկել են շենքից շենք, վճարումներ կատարելու, հետազոտություններ անցնելու, միայն 8-րդ օրը հոսպիտալացրել են և 12 ժամ անց, առանց ռիսկային՝ հակաթրոմբային գործողությունների և սրտամկանի ինֆարկտի Տրոպոնին հետազոտության, կատարել են սրտի բաց վիրահատություն։
2) Վիրահատությունից հետո կրիտիկական տևողություն՝ 48 ժամը չլրացած, 40-րդ ժամին, քաղաքացուն կանգնեցրել են, որպեսզի ոտքով, առանց պատգարակի և այլ հատուկ միջոցների քայլելով տեղափոխեն պալատ։ Հենց այդ պահին, քաղաքացու ոտքից պոկվել է թրոմբ և փակել է թոքերի երկու զարկերակները։
3) Քաղաքացու կյանքը փրկելու վիրահատական գործողության բուժանձնակազմը դիմել է միայն 3-րդ օրը, քանի որ միջադեպի և հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային և ԲԿ-ում բուժանձնակազմ չի եղել։ Այդ երեք օրերի ընթացքում թրոմբն ամբողջությամբ վնասել է քաղաքացու սիրտը և երկրորդ՝ կյանքի ցուցումով վիրահատությունից 5 ժամ անց քաղաքացին մահացել է։
4) Նորք Մարաշ ԲԿ-ն մահվան վկայականում կեղծել է մահվան պատճառը և նշել միջադեպի հետ առնչություն չունեցող մահվան դասակարգիչ:
Առաջիկա օրերին խմբագրությունը կներկայացնի այս գործի մանրամասները, միջադեպին մասնակից բժիշկների և վարչական մասի աշխատակիցների առնչության դրվագները, ինչպես նաև քննության ընթացքի մանրամասները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ Նորք Մարաշ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության լրահավաք հեռախոսահամարին (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ նյութեր) [email protected] լրահավաք հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։



«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
233Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
42919.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
64017.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
131016.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
126016.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
62415.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
80012.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
99809.10.2026, 11:12