Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փողով բանակից ազատվելու օրենքը ընդունվեց»․ Վահրամ Մարտիրոսյան

«Փողով բանակից ազատվելու օրենքը ընդունվեց»․ Վահրամ Մարտիրոսյան
215
Այսօր, 15:30

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փողով բանակից ազատվելու օրենքը ընդունվեց։
Էս օրեենքը շատ նման է Առաջին Հանրապետության ժամանակ ընդունված Նեցուկի օրենքին, որը քանդեց բանակը։
1918 թվականին, երբ Անդրանիկը Սարիղամիշում հանդիպում է Հովհաննես Բաղրամյանին, հարցնում է՝ «Զորքդ ո՞ւր է»։ Բաղրամյանը պատասխանում է․ «Ցրվեցին... ասում էին՝ թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքա՜ն կռվեցինք»։ Անդրանիկը լսելով այդ պատասխանը՝ մի հատ չափալախ է տալիս Բաղրամյանին։ Հետագայում Բաղրամյանը, հիշելով այդ դրվագը, ասում էր․ «Այդ չափալախն էր, որ ինձ մարշալ դարձրեց»։
Տեսեք, թե Իգդիրում կռվող զորավար Սեպուհը ինչ էր ասում այդ չարաբաստիկ Նեցուկի օրենքի մասին․ «Էլի անճարներն են տուժում, մինչ ունևորների որդիները և մտավորական կոչված ճարպիկ սրիկաները, որոնց թիվը բանակների է հասնում, նեցուկի զանազան կեղծ վկայականներով ազատվում են զորակոչից: Պետք է վերացնել նեցուկների օրենքը, որ ներկա վայրկյանին պատուհաս է մեր երկրին»։
Միայն այդ Նեցուկի օրենքը ավելի շատ վնաս հասցեց մեզ, քան Լենինն ու Քեմալը միասին վերցրած։ Իսկ նմանատիպ անարդարությունները համատարած էին Առաջին Հանրապետությունում։
Պատմությունը կրկնվում է, և ՔՊ-ն այսօր փաստացի ընդունեց այն, ինչ զորավար Սեպուհը ժամանակին բնութագրում էր որպես «Սրիկայության» օրենք։
Հ.Գ Էն «մենք ինչ անեինք, սաղ էդ դրսի ուժերը են մեղավոր» նառատիվ բրդող, տեսակով մոլախոտ և մոլախոտություն պրոպագանդող «պատմաբաննեերը» ձեզ նման բաների մասին չեն պատմի»։