«Առաջարկում ենք զորակոչի առավելագույն տարիք սահմանել 32 տարեկանը»․ Սուրեն Պապիկյան
![]() 273 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 12:24 Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տալ՝ զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։ Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ՊՆ-ն մի քանի առաջարկ է արել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նախարարությունն առաջարկում է 1 ամիս ծառայության դեպքում վճարը դարձնել 24 մլն դրամ, 6 ամսվա փոխարեն էլ ծառայության տարբերակ լինի 4 ամիսը՝ 18 մլն դրամ վճարով, զորակոչային տարիքն էլ սահմանել 37-ի փոխարեն 32 տարեկան։ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը մեծացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան․ «Միևնույն ժամանակ հնարավորություն կլինի մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը»,- ասաց Պապիկյանը։ Նա նաև նշեց, որ կարգը և առավելագույն թվաքանակը սահմանելու է Կառավարությունը՝ յոււրաքանչյուր զորակոչից առաջ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
