Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր․ սա իրավական հաղթանակ է»․ Արթուր Չախոյան

«Վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր․ սա իրավական հաղթանակ է»․ Արթուր Չախոյան
215
Այսօր, 18:24

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյամն գրառումը․ «Բազմաչարչար ու հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Սա պարզապես փաստաթուղթ չէ։ Սա իրավական հաղթանակ է մի համակարգի նկատմամբ, որն ամեն ինչ անում էր ինձ քաղաքացի չճանաչելու համար։
Այս անձնագիրը մուտք է բացում մի շարք գործիքակազմերի առջև՝ ինստիտուցիոնալ ներգրավվածություն, օրինական պահանջների առաջադրում, վերահսկողական լիազորություններ և քաղաքացիական նախաձեռնությունների առավել հստակ հիմք։
Սա հերթական կարևոր հաղթանակներից մեկն է, և սա ընդամենը սկիզբն է»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան