Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բանակում չծառայածները իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոններ»․ Հայկ Սահակյան

«Բանակում չծառայածները իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոններ»․ Հայկ Սահակյան
181
Այսօր, 17:18

«Քաղաքացիական որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլները նոր օրինագիծ են անցկացրել ԱԺ-ում։ Գիտեք արդեն՝ հիմա կարող ես փողով ազատվել բանակից։ Ու եթե անցյալում դա կոչվում էր կոռուպցիա, հիմա կոչվում է՝ օրինական մեխանիզմ։ Շատ բան չի փոխվել․ ուղղակի պետության կազմաքանդման հիմքերին օրինական տեսք են տվել։
Երբ փորձում էի պատկերացնել, թե ինչպես են Նիկոլներն Ալիևի առաջ իրենց պարտավորվածությունները կատարելու՝ կապված ՀՀ զինված ուժերը կազմաքանդելու հետ, էսպիսի տարբերակ չգիտես ինչու մտքիս չէր եկել։ Իսկ իրականում հանճարեղ է․ հանրությունը միանգամից բաժանվում է «կողմ» ու «դեմ» մասերի, բոլորը մտնում են քննարկումների ճահիճ՝ սոցիալական, բարոյական, տնտեսական, անվտանգային կողմերով, իսկ այդ աղմուկի տակ հարթ անցնում է բանակի կազմաքանդման իրական բովանդակությունը։
Շնորհավորանքներս Նիկոլի քաղտեխնոլոգներին․ Սերժերն անգամ այսքան վարպետ չէին։ Դուք իսկական մաստեր կլաս եք ներկայացնում՝ հանրությանը մասնատելու, պետությունը ներսից թուլացնելու, կազմաքանդման ընթացքը «հասարակական քննարկման» պիտակի տակ աննկատ առաջ տանելու գործում։ Համոզված եմ՝ ձեր այս փորձը մի օր կզարդարի քաղաքական տեխնոլոգիաների դասագրքերը՝ որպես օրինակ՝ ինչպես ոչնչացնել պետություն՝ ներսից, առանց փամփուշտ արձակելու։
Հ.Գ. Որպես շարունակություն, արդեն մի քանիսի մոտ տեսել եմ, երկրորդում եմ․ եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, պարտադիր պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ բանակում չծառայած քաղաքացիները իրավունք չունեն զբաղեցնելու պետական պաշտոններ։ Ի վերջո, եթե ծառայելն այնքան էլ պարտադիր չէ, ապա պետության ղեկավարելն էլ պետք է սահմանափակվի նույն սկզբունքով»։

Աղբյուրը`   Հայկ Սահակյան