Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իրենք իրենց խաղալիք են դարձրել նիկոլական քարոզչության և սեփական ամբիցիաների ձեռքին». Կարեն Վրթանեսյան

«Իրենք իրենց խաղալիք են դարձրել նիկոլական քարոզչության և սեփական ամբիցիաների ձեռքին». Կարեն Վրթանեսյան
164
Այսօր, 19:30

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային բևեռացումը գնալով խորանում է, ընդ որում՝ բոլոր հնարավոր-անհնարին բաժանարար գծերով։
Օկուպացիոն վարչակարգը փայլուն կերպով վարում է «բաժանիր, որ տիրես» խաղը, իսկ մարդիկ, որոնք.
ա) մոտալուտ և իրական գոյաբանական վտանգը հասկանալով պիտի ազգային դաշտը միավորեին,
բ) մոբիլիզացնեին հանրությանն ազգային դաշտի շուրջ:
...Իրենք իրենց խաղալիք են դարձրել նիկոլական քարոզչության և սեփական ամբիցիաների ձեռքին, ու փոշիացնում են առանց այն էլ օրեցօր նվազող ռեսուրսները։
Ու դաշտի խաղացողները փոխանակ մի պահ կանգ առնեն, շունչ քաշեն, սառչեն ու փորձեն ելք գտնել, ինքնամոռաց իրար են հոշոտում»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան